Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Իրականությունը վկայում է հերթական ցեղասպանության մասին

Իրականությունը վկայում է հերթական ցեղասպանության մասին
26.09.2023 | 09:35

Արցախի հետ կատարվածը ողբերգություն է, որին դեռ չենք հավատում:

Մեզ թվում է, թե վատ երազ է ընդամենը:

Բայց ո՛չ, իրականությունը վկայում է հերթական ցեղասպանության մասին, ու բոլորս մեղավոր ենք մեր հայրենակիցների առաջ՝ յուրաքանչյուր ոք իր հնարավորությունների ու չարածի չափով, դյուրահավատության, անհեռատեսության, անմիաբանության ու որոշակի անտարբերության համար:

Այնուհանդերձ, ուզում ենք հավատալ, որ սա դեռ վերջը չէ, որ վերածնունդ է լինելու։

Անդրանիկ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 2657

Մեկնաբանություններ